In & Out

Հակիրճ Հայաստանի մասին

 

 

Հայաստանը մի փոքրիկ հողակտոր է, որը կարողանում է յուրաքանչյուրին ստիպել սիրահարվել օդանավի պատուհանից նետած առաջին իսկ հայացքից, արևով սնուցված այս երկրի վրա դրված առաջին իսկ քայլից։

 

Հայաստանը՝ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը, գտնվում է Հայկական բարձրավանդակի հյուսիսային մասում` Կովկասի եւ Փոքր Ասիայի միջև: Հյուսիսից սահմանակցում է Վրաստանի հետ, արևելքում՝ Ադրբեջանին, հարավային սահմանը կիսում է Իրանի հետ և Թուրքիայի հետ ՝ արեւմտյան սահմանը: Հայաստանի տարածքը կազմում է 29,800 կմ2 և միջինը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Հայաստանը անձամբ բացահայտելու համար կարող եք միանալ մեզ: Մենք կազմակերպում ենք մեկօրյա տուրեր Հայաստանում:

 

Ըստ 2011 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների երկրի բնակչությունը կազմում է շուրջ 3.2 միլիոն, որից 1.2 միլիոնը ապրում է մայրաքաղաքում: Երկիրն ունի շատ համասեռ էթնիկ կազմ. էթնիկ հայերը կազմում են բնակչության 97.9 % , բնակչության փոքրամասնություն են ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները, հույները, վրացիները և բելառուսները: Հայաստանն ունի շատ մեծ սփյուռք: Միջին հաշվով, ամբողջ աշխարհում 10 միլիոն հայ է բնակվում:

 

Հայաստանը գտնվում է Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի հետ աշխարհագրական նույն լայնության վրա։ Երկրի կլիման տատանվում է չոր մերձարևադարձայինից մինչև սառը լեռնային: Միջին ջերմաստիճանը հուլիսին +35 0C է , իսկ հունվարին՝ -5 0C : Ամենաբարձր կետը երկրում Արագած լեռան գագաթն է (4090 մ), իսկ ամենացածր կետը՝ Ագարակը (350մետր):

 

301 թ․ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Հայաստանը բաց երկնքի տակ քրիստոնեության թանգարան է: Կան հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, մատուռները և խաչքարերը, ձեռագրերը և այլն:

 

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է՝ գունեղ, վառ, իրադարձություններով լի: Երևանն ունի հազարամյակների պատմություն: Երևանը մեծ ջերմությամբ հյուրընկալում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են սիմպոզիումները, կոնֆերանսները, փառատոները, սպորտային միջոցառումները և շատ ավելին։