Ցենտրալ հյուրանոց
Ցենտրալ հյուրանոցը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը երեք րոպե քայլելու հեռավորության վրա: Հինգ րոպեում կարող եք հասնել Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան, ինչպես նաև մետրոյի կայան և Վերնիսաժ հուշանվերների և ձեռագործ իրերի շուկա: Ոչ հեռու կգտնեք խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, պատմական շինություններ և Երևանի կենտրոնի պարտադիր այցելության այլ վայրեր: Մոտակայքում գտնվում են բանկեր, բժշկական հաստատություններ, կառավարական և պետական հաստատություններ, ինչպես նաև բիզնես-կենտրոններ:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ սենյակներ, հաճելի մթնոլորտ և շքեղ ինտերիեր: Մենք ստեղծել ենք ամեն ինչ բիզնես-ուղևորությունների, և անմոռաց ընտանեկան հանգստի համար: Մեր հյուրընկալ, պրոֆեսիոնալ և բազմալեզու աշխատակազմը առանձնահատուկ մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր այցելուի: Հյուրերի հարմարության համար մենք առաջարկում ենք դռնապանի ծառայություններ, ընդունարանի շուրջօրյա աշխատանք, բանկոմատ և տարադրամի փոխանակման կետ, սպա, «Ձմեռային Այգի» սրճարան-ռեստորան, բար, հանդիսությունների և համաժողովի սրահներ:
Մեր շեֆ-խոհարարը կբավարարի նույնիսկ ամենպահանջկոտ այցելուների նախասիրությունները՝ առաջարկելով հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները: Կեսօրին «Ձմեռային Այգի» սրճարան-ռեստորանում մատուցվում է բիզնես լանչ, իսկ ընթրիքի ժամերին կարող եք վայելել կենդանի երաժշտություն:
123