<<ՇԵՐԵՓ>> ՌԵՍՏՈՐԱՆ

«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին: Մեզ մոտ Ձեր օրը կարող եք սկսել հաճելի տրամադրությամբ ու համեղ նախաճաշով ամեն օր՝ 08:30–ից: Սիրով սպասում ենք Ձեզ: