Ոստան ռեստորանը բացվել է Աբովյան 8 հասցեում մայիսի 20-ին
2017 թ. “Ծիրանի” ռեստորանների ընտանիքի կողմից:
Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ռեստորանի շենքին,
որն ամենագեղեցիկ շենքերից մեկն է Երևանում և կառուցվել է
ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից, 1884 թ: Շենքը շատ
երկար ժամանակ կանգնած էր դատարկ, առանց որևէ վերականգման հույսի: Շենքի ամենահին և գեղեցիկ մասը հենց
շենքի դուռն է, որի կողքով անտարբեր չեն անցնում ո՛չ տուրիստները, ո՛չ էլ տեղաբնակները:
Շնորհիվ “Ծիրանի” ռեստորանների ընտանիքի շենքը վերանորոգվել է`
պահպանելով իր ճարտարապետական լուծումները, ինչպիսիք են
աստիճանավանդակը, հատակի խճանկարը, գեղեցիկ
պատուհանները և այլ հին տարրերը:
Շենքի ետնամասի մեծ բակը դարձել է մի գեղեցիկ վայր քաղաքի
կենտրոնում, որն ունի ծիրանի ծառեր, թոնիր, վերանորոգված փայտե
հին հայկական պատշգամբներ և նստարաններ, որտեղ ամռանը
կարելի է անցկացնել շատ հաճելի երեկոներ։
Վերանորոգումից հետո շենքը լցվել է կյանքով և շարունակում է մնալ
Երևան քաղաքի պահպանված մշակութային ժառանգություն:
Մուտքի մոտ Pregomesh ապրանքանիշի փոքրիկ խանութը
ողջունում է էլեգանտ և հայկական պատմական զարդեր
գնահատողներին։ Ռեստորանի նախասրահում այցելուները կարող են նաև ձեռք բերել Ոստանի արտադրած պահածոները։
Ռեստորանը նաև առաջարկում է թարմ թխած հայկական հաց ու
լավաշ: Թխելու գործընթացը կարելի է տեսնել ռեստորանի երկրորդ
հարկում ՝ թափանցիկ պատուհանների ետևում: