Գաստրո տուր՝ Հայաստանում. 6 գիշեր / 7օր
Ծանոթացեք հայկական խոհանոցի հարուստ համերի հետ:
Հայկական ազգային խոհանոցը նույնքան հին է, որքան Հայաստանի պատմությունը: Հայկական խոհանոցն արտացոլում է Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը:
ԾՐԱԳԻՐ
Օր 1. Ժամանում Երևան. Շրջայց-էքսկուրսիա Երևանում: Ավանդական հայկական ընդունելություն «Երևան» պանդոկում ՝ ժողովրդական շոու ծրագրով, (ընթրիք՝ տոլմա): Քայլարշավ երեկոյան Երևանում: Վերադարձ հյուրանոց:
Օր 2. Գառնի, Գեղարդ, հայկական հաց «Լավաշ» պատրաստելու վարպետության դաս, ճաշ ռեստորանում (Խորոված): Վերադարձ Երևան, էքսկուրսիա Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, գալա ընթրիք, ազգային երաժշտություն
Օր 3. Երևան - Օհանավանք - Ամբերդ - Քարի լիճ (ճաշ պանդոկում - հայկական ուտեստ խաշ):
Օր 4. Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ («Քարանձավ - թռչուններ»), ճաշ, «Արենի» գինու գործարան (շրջայց և համտես), ազգային երաժշտություն:
Վերադարձ Երեւան:
Օր 5. Սևանա լիճ, այցելություն Սևանավանք, ճաշ (Իշխան, սիգ ձկնատեսակների խորոված)
Դիլիջան, այցելություն Հաղարծին եւ Գոշավանք վանքեր, ընթրիք ռեստորանում:
Վերադարձ Երեւան:
Օր 6. Հաղպատ, Զառնի-Պառնի քարայամրոցային համալիր, Ախթալա, Սանահին (այծի խաշլամայի ընթրիք, Լոռիում տեղական խոտաբույսերից պատրաստված ուտեստների համտես):
Վերադարձ Երեւան:
Օր 7. Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, տաճար, թանգարան «Էջմիածնի գանձեր»), (ճաշ` քուֆթա):
Ճանապարհում օդանավակայան: